Նորություններ
Շիրակի մարզպետն այայցելել է 44-օրյա պատերազմում զոհված Սամվել Խաչատրյանի ընտանիքին
27.08.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այսօր այցելել է 44-օրյա պատերազմում զոհված Սամվել Խաչատրյանի ընտանիքին։ Մարզպետը զրուցել է հերոսի հոր՝ Անդրանիկի հետ, լսել նրա մտահոգություններն ու բարձրացրած հարցերը՝ վստահեցնելով, որ հնարավորությունների սահմանում սատար կկանգնի հայրենիքի համար ամենաթանկը՝ կյանքը չխնայած քաջորդու ծնողներին։
Սամվել Խաչատրյանը պատերազմի առաջին իսկ օրից եղել է Մարտակերտի Ներքին Հոռաթաղ գյուղի դիրքերում՝ որպես հրետանու լիցքավորող և հերոսի մահով ընկել մարտական գործողությունների ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Շիրակի մարզպետն այցելել է նաև «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրված կապսեցի Կառլեն Սամվելի Մուրադյանի ընտանիքին, զրուցել ու լսել նրանց հոգսերը՝ աջակցությունն հայտնելով հերոսի ընտանիքին։
Կառլեն Մուրադյանը պատերազմի հենց սկզբից միացել է պաշտպանական մարտերին Ջրականում, կենաց ու մահու կռիվ է մղել նախ այնտեղ, այնուհետև Հադրութում, հոկտեմբերի 14-ին ընկել է հերոսի մահով։