Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել «Երերույք» պատմամշակութային արգելոց մասնաճյուղ ստեղծելու որոշման նախագծին

29.08.2024


Շիրակի մարզի Անի համայնքի Անիպեմզա բնակավայրում գտնվող «Երերույք» պատմամշակութային արգելոցի տարածք սահմանվել է շուրջ 4․4 հեկտարը։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում կհաստատվի պատմամշակութային արգելոց մասնաճյուղի կանոնադրությունը:
Արգելոցի ստեղծմամբ հնարավորություն կստեղծվի իրականացնել կրթական, գիտատեղեկատվական, մշակութային գործունեություն, բացի այդ արգելոցի ստեղծման արդյունքում ստեղծվելու են ենթակառուցվածքներ, բարեկարգվելու է տարածքը, տեղադրվելու է տոմսային տնտեսություն, աշխատելու է մշտական պահակ, անցկացվելու է լուսավորություն։ Արդյունքում համայնքի ազգաբնակչությունը կարողանալու է իրացնել իրենց իսկ կողմից պատրաստված հուշանվերային արտադրանքը և ստանալ լրացուցիչ եկամուտ (ինչպես մյուս արգելոցների տարածքների համայնքների ազգաբնակչությունը)։
Նշենք, որ մինչ այս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը» 175 հազար դոլար է հատկացրել Երերույքի տաճարում պահպանության աշխատանքների իրականացման նպատակով։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:24:32