Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր բացվել է խեցեգործության թանգարանի նոր սեկցիա

29.08.2024

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ներկա է գտնվել «Հոգ Ընտանիքին» հիմնադրամի ծրագրերի շրջանակներում Անտոնիո Մոնտալտոյի գլխավորությամբ տեղի ունեցած խեցեգործության թանգարանի մեկ սեկցիայի բացմանը, որր որպես այդպիսին առաջինն է Հայաստանում:
Սա մասն է կազմում ավելի մեծ՝ Հայաստանում արհեստագործության զարգացման ծրագրի և կնպաստի զբոսաշրջության խթանմանը:
Մարզպետի տեղակալը ողջունել է նախաձեռնությունն ու Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից հաջողություններ մաղթել ձեռնարկներում՝ նշելով, որ անչափ կարևոր է ցանկացած ծրագրի իրականացում, որը նպաստելու է զբոսաշրջության զարգացմանն ու ազգային արժեքների պահպանմանը, որն էլ իր հերթին կբերի տնտեսական զարգացում, քանի որ ծրագիրը կարող է ստեղծել տասնյակ աշխատատեղեր և երիտասարդների համար նոր հմտությունների զարգացման հնարավորություն կընձեռի: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:24:32