Նորություններ
Հովունի բնակավայրում ընթացքի մեջ են ասֆալտապատման աշխատանքները
30.08.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղել է Հովունի բնակավայրում, որտեղ դիտարկվել են «Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրի Սբ. Աստվածածին տանող ճանապարհի և Հացիկ բնակավայրի 13-րդ փողոցի ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի «Հովունի բնակավայրի Սբ. Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ» ենթածրագրով ընթացքի մեջ գտնվող շինարարական աշխատանքները։
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրի պայմանագրային ընդհանուր արժեքը կազմում է 27 մլն 821 հազար դրամ է, գումարի շրջանակներում ասֆալտապատվելու է 257 մ ճանապարհ։ Կառավարությունը հատկացնելու է գումարի 45 տոկոսը։ Շինարարական աշխատանքներն իրականացվում է «Ա.Ա.Մ.33» ՍՊԸ կողմից։
Բարեկարգվելու և ասֆալտապատվելու է նաև եկեղեցու հարակից բակը:
Հովունիի բնակիչները գոհունակություն են հայտնել կատարված աշխատանքների համար, Շիրակի մարզպետն էլ բարձր է գնահատել բնակիչների դրական գնահատականը՝ վստահեցնելով, որ համայնքների և բնակավայրերի զարգացմանը միտված աշխատանքները լինելու են շարունակական։