Նորություններ
Գիտելիքի, գրի և դպրության օրը Շիրակի մարզի դպրոցներում դիմավորել են տոնական մթնոլորտում
02.09.2024
Գիտելիքի, գրի և դպրության օրը Շիրակի մարզի դպրոցներում դիմավորել են տոնական մթնոլորտում
Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է Գյումրու «Օյունջյան» միջնակարգ դպրոց-վարժարան, որտեղ ներկա է գտնվել տոնական օրվա միջոցառմանը։
Աննա Մարտիկյանը մարզպետի անունից շնորհավորել է ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ ուսման մեջ և ընթերցել մարզպետի ուղերձը։
Նշենք, որ այս 2024-2025 ուստարում Շիրակի մարզում նախնական տվյալներով առաջին դասարան է գնացել 2741 աշակերտ։