Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դիտարկվել են «Գյումրի համայնքի թվով 29 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքները

06.09.2024

 Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ, հերթական անգամ դիտարկել է «Գյումրի համայնքի թվով 29 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքները։
Աննա Մարտիկյանի գլխավորությամբ աշխատանքային խումբը եղել է Աբովյան (423 մ), Կ․ Դեմիրճյան 6-րդ նրբանցք (194 մ), Կ․ Դեմիրճյան 8-րդ նրբանցք, հյուսիս (160 մ), Կ․ Դեմիրճյան 6-րդ նրբանցք, հարավ (163 մ), Պարոնյան(182 մ), Չայկովսկի (230 մ) փողոցներում, դիտարկել իրականացված շինարարական աշխատանքները։
Մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը կարևորել է աշխատանքներում թերացումների բացառումը։
Նշենք, որ սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 995 մլն 331 հազար դրամ, որից ՀՀ կառավարության համամասնությունը՝ 45 տոկոս։ Փողոցների ընդհանուր երկարությունը 7951 մ է։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:24:32