Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ընդունել է «Ամուր քնստրաքշնս» ՍՊԸ-ի տնօրենին

09.09.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքի շինարարությունն իրականացնող «Ամուր քնստրաքշնս» ՍՊԸ-ի տնօրեն Սևակ Արզարունուն և շինարարության պատասխանատուներին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ծննդատան կառուցապատման աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր։
 Մուշեղ Մուրադյանը ողջունել է ներկաներին, հետաքրքրվել աշխատանքների ընթացքից, առաջիկա անելիքներից։
Շինարարը շնորհակալություն է հայտնել մարզպետին համագործակցության համար և տեղեկացրել է, որ պայմանագրով նախատեսած շինարարական աշխատանքների իր մասն արդեն ավարտին է մոտենում։
Մարզպետի հանձնարարությամբ աշխատակազմում կձևավորվի աշխատանքային խումբ, որը զբաղվելու է շինաշխատանքների ընդունման-հանձնման գործընթացով։ Առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից հայտարարված մրցույթում արդեն կա կապալառու կազմակերպություն, որը շահել է։ Շուտով կսկսվեն շինաշխատանքների մնացած մասն իրականացվել։
Նշենք, որ ծննդատան կառուցումը մեկնարկել էր շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով։ Եռահարկ շենքի շինարարության շարունակությունը կիրականացվի պետական միջոցներով։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 17:49:17