Նորություններ
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ մարզպետի տեղակալները եղել են Աշոցք համայնքում
09.09.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալաներ Ալբերտ Այվազյանն ու Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ եղել են Աշոցք համայնքում։ Համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի, համայնքապետարանի աշխատակիցների հետ դիտարկվել է «Աշոցք համայնքի Թորոսգյուղ բնակավայրի 1-ին փողոցի և Բավրա բնակավայրի 6-րդ փողոցի սալարկում» սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները։ 2024-ի սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը 47 մլն 290 հազար դրամ է, գումարի 70 տոկոսը Կառավարությունն է փոխհատուցելու։
Մարզպետի տեղակալները համայնքապետի հետ այնուհետև հետևել են «Աշոցք համայնքի Բավրա, Զույգաղբյուր, Ղազանչի և Կարմրավան բնակավայրերի բնական գազի ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրով Կարմրավան բնակավայրում մեկնարկած աշխատանքներին։ Սուբվենցիոն ծրագրով 4 բնակավայրերում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 56 մլն 825 հազար դրամ է, որից 60 տոկոս պետությունն է հատկացնելու։
«Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի կենտրոնական հրապարակի և Մեծ Սեպասար բնակավայրի 1-ին փողոցի ասֆալտապատում» 109 մլն 140 հազար դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրի գումարի 50 տոկոսը ևս Կառավարության փոխհատուցումն է լինելու։ Մարզպետի տեղակալները հետևել են Աշոցքի հրապարակում իրականացվող աշխատանքների ընթացքին, հրապարակի հատվածի համար նախատեսվել է 72,6 մլն դրամ։
Մարզպետի տեղակալները հետևել են նաև Թավշուտի ոռոգման ցանցի շինաշխատանքներին։ Սուբվենցիոն ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին, երկրորդ փուլով աշխատանքներն այժմ են իրականացվում։ Ծրագրի ընդհանուր արժեքը 67 մլն 193 հազար դրամ է, գումարի 75 տոկոսը պետությունն է տրամադրելու։
Բոլոր շինօբյեկտներում շրջայցի ժամանակ, շինարարների և պատասխանատուների հետ զրույցում, մարզպետի տեղակալները փոխանցել են Մուշեղ Մուրադյանի հանձնարարականը՝ անել հնարավորը թե որակի ապահովման, և թե ժամկետներում տեղավորվելու համար։
Սուբվենցիոն ծրագրերի դիտարկումից զատ, մարզպետի տեղակալները հետևել են նաև Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 160+200-կմ171+700 հատվածում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին։
11.5կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածն ընդգրկում է Աշոցքն ու հասնում Բավրա (սահմանային անցակետ)։ Ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 2 մլրդ 338 մլն դրամ է։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին։ Ասֆալտապատումից հետո ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։ Աշխատանքները շուտով կավարտվեն։


















