Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հյուրընկալել է «Հոգատար ձեռքեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրենին

10.09.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հյուրընկալել է «Հոգատար ձեռքեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Լիզա Ստեփանյանին և Հայաստանում հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Մանվել Մխիթարյանին։
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, Այգաբաց բնակավայրի վարչական ղեկավար Սասունիկ Վանեցյանը։
Ողջունելով հյուրերին՝ մարզպետը բարձր է գնահատել «Հոգատար ձեռքեր» բարեգործական հիմնադրամի կողմից Շիրակի մարզում իրականացվող ծրագիրը, որը հիմնականում առնչվում է ծերերի խնամքին։
«Այն բոլոր ձեռնարկները, որոնք միտված են մեր մարզի ծերերի հոգսերի թեթևացմանը, չեն կարող ողջունելի ու ոգևորիչ չլինել: Մենք պատրաստ ենք համագործակցելու և աջակցելու ձեզ, կստեղծենք կամուրջ համայնքների ու ձեր միջև, ինչը կնպաստի ձեր ձեռնարկների արագ իրականացմանը»-, նշել է Մուշեղ Մուրադյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ «Հոգատար ձեռքեր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Լիզա Ստեփանյանը նշել է, որ իրենց ջանքերն ուղղված են լինելու խոցելի խմբերի հոգսերի թեթևացմանը:
Նշենք, որ «Հոգատար ձեռքեր» հիմնադրամը ստեղծվել է 2011 թվականին ԱՄՆ-ում։ Արդեն 5-րդ ամիսն է, ինչ հիմնադրամն աջակցում է Ախուրյան համայնքի Այգաբաց, Արևիկ, Ախուրիկ բնակավայրերի շուր 18 ծերերի՝ տրամադրելով սնունդ և հիգիենայի պարագաներ։
Կողմերը քննարկել են Շիրակի մարզում հիմնադրամի կողմից առաջիկայում տրամադրվող աջակցության ընդլայնմանն առնչվող հարցեր ևս։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:24:32