Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը

10.09.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։
 Խորհրդակցության մեկնարկին քննարկվել են համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին, դրանց վերահսկողությանն առնչվող հարցեր։
Նշենք, որ 2024 թվականի ընթացքում մարզում ֆինանսավորվել է 23 ծրագիր, ընդհանուր 4 մլրդ 6 մլն դրամ արժողությամբ։
 Անդրադառնալով 2024 թվականին մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին՝ մանրամասն ներկայացվել է մշտադիտարկման աշխատանքային խմբի կողմից վերջին օրերին շինօբյեկտներ կատարած այցերի արդյունքները։
«Այն, որ ցանկացած ծրագրի հսկողություն մանրադիտակով պետք է լինի՝ արդեն իսկ ասել եմ և կրկնում եմ, շինաշխատանքները որակյալ անելու հարցում երկրորդ մոտեցում չի կարող լինել, ժամկետները ևս պետք է հաշվի առնել, պետական բյուջեից տրամադրվող յուրաքանչյուր լումա պետք է ոչ միայն նպատակային օգտագործվի, այլև որևէ թերացում պետք է բացառել»,- ընդգծել է մարզպետը՝ հանձնարարելով շարունակել այցելությունները շինօբյեկտներ։
 Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ աշխատանքային այլ հարցեր ևս, որից հետո տրվել են նոր հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:24:32