Նորություններ
Շիրակի մարզպետի տեղակալներն այցելե են Արթիկ համայնքի Փանիկ բնակավայր
12.09.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խումբը՝ մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանի և Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ եղել են Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրում, որտեղ ավարտական փուլում են մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները:
Սուբվենցիոն ծրագրի արժեքը 165 մլն դրամ է, գումարի 45 տոկոսը հատկացվել է պետբյուջից։
Աշխատանքային այցի շրջանակում Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուները դիտարկել են Տ-7-53, Հ-21/ (Նոր Կյանք) – Փանիկ - Արևշատ - /Հ-21/ (Մեծ Մանթաշ) ավտոճանապարհի կմ0+000 - կմ12+800 ծրագրով, 12.8 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքը։ Այն միմյանց է կապում տարածաշրջանի 6 բնակավայրեր՝ Նոր Կյանք‚ Վարդաքար‚ Փանիկ‚ Գետափ‚ Արևշատ‚ Մեծ Մանթաշ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուջ 1 մլրդ 525 մլն դրամ։
Բոլոր շրջայցերի ժամանակ, շինարարների և պատասխանատուների հետ զրույցում, մարզպետի տեղակալները փոխանցել են Մուշեղ Մուրադյանի հանձնարարականը՝ անել հնարավորը թե որակի ապահովման, և թե ժամկետներում տեղավորվելու համար։
Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուներն այցել են նաև Սարալանջ բնակավայրում նորարարական տեխնոլոգիաներով աշխատող խոզաբուծարան, շրջել են տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, լսել առաջիկա ծրագրերի մասին։
Խոզաբուծարանում աշխատանքային պրոցեսը կազմակերպվում է միջազգային նոր մեթոդների օգտագործմամբ։ Նոր մոտեցումներով ու առաջադեմ ծրագրերով է գործարարը սկսել աշխատանքները։ Խոզաբուծարանում հոտ չկա, այժմ 400 գլուխ խոզ ունեն։ Նախորդ տարի սեփական պահանջարկի սպասարկման նպատակով սպանդանոց են կառուցել։