Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալներն աշխատակազմի պատասխանատուների հետ եղել են Հովունի բնակավայրում

13.09.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանը և Ալբերտ Այվազյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր եղել են Հովունի բնակավայրում, որտեղ դիտարկել են Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրի Սբ. Աստվածածին տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների ընթացքը։
 Պետություն-համայնք համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրի պայմանագրային ընդհանուր արժեքը կազմում է 27 մլն 821 հազար դրամ է, գումարի շրջանակներում ասֆալտապատվելու է 257 մ ճանապարհ։ Կառավարությունը հատկացնելու է գումարի 45 տոկոսը։ Շինարարական աշխատանքներն իրականացվում է «Ա.Ա.Մ.33» ՍՊԸ կողմից։
Բարեկարգվելու և ասֆալտապատվելու է նաև եկեղեցու հարակից բակը:
Նորոգվում է Վահրամաբերդից Մարմաշենի վանական համալիր տանող ավտոճանապարհը, բարեկարգվում համալիրի տարածքը։ Աշխատակազմի պատասխանատուները եղել են նաև Մարմաշեն վանական համալիրի տարածքում։ Մարմաշենը Շիրակի մարզի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկն է։ Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ մոտ 664 միլիոն դրամ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-12 09:40:51