Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի աշխատակազմում հյուրընկալել են ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության պատվիրակությանը

13.09.2024

 Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի խորհրդական Վան Ծինտաոյին, երրորդ քարտուղար Ու Ծիանյուին և կցորդ Ճան Ցինմինին:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից Աննա Մարտիկյանը ողջունել է հյուրերին, կարևորել համագործակցությունն ու երկու բարեկամ երկրների միջև հաստատված կապերի ամրապնդումը․ «Ուրախ ենք ձեզ Շիրակի մարզում հյուրընկալելու։ Շիրակի մասին երկար չեմ խոսի, միայն ասեմ, որ այն շատ հյուրասեր և մշակույթով շնչող մարզ է։ Գնահատելի է, որ ՀՀ Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է համագործակցության, փոխըմբռնման հուշագիր։ Այն գործնական քայլ է երկու երկրների շրջանների միջև սերտ հարաբերությունների հաստատման և ամրապնդման գործում՝ առևտրատնտեսական հարաբերությունների, գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության, զբոսաշրջության, բժշկության, հանքարդյունաբերության, քաղաքաշինության, էներգետիկայի, կրթության, գիտության, մշակույթի, ինչպես նաև խոշոր ներդրումային նախագծերի իրականացման առումով։ Մենք պատրաստ ենք համագործակցության և լիահույս ենք, որ համատեղ ջանքերով Շիրակում նոր ձեռնարկների մեկնարկի մասին կկարողանանք խոսել տեսանելի ապագայում»։
Հյուրերը շնորհակալություն են հայտնել մարզպետի տեղակալին անմիջական և ջերմ ընդունելության համար և նշել, որ շահագրգիռ են համատեղ աշխատանքով համագործակցությունը սերտացնելու հարցում։
 Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 19:43:23