Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալն ընդունել է գերմանական «Ռենովաբիս» կազմակերպության ներկայացուցիչներին

16.09.2024

 Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում ՀՀ հյուսիսային շրջանում» ծրագրի դոնոր հանդիսացող գերմանական «Ռենովաբիս» կազմակերպության ներկայացուցիչներին։
Ծրագրի շրջանակում 2018 թվականից Շիրակի մարզի Հովտուն, Հողմիկ, Վահրամաբերդ, Ցողամարգ, Փոքր Սարիար, Թորոսգյուղ, Գետք, Ջաջուռ, Ոսկեհասկ բնակավայրերում իրականացվել են շուրջ 1 մլն 272 հազար եվրո արժողությամբ ջրագծերի ծրագիր։
 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից մարզպետի տեղակալը ողջունել է հյուրերին, կարևորել ծրագրի իրականացումը մարզում ու փոխանցել Շիրակի մարզպետի համագործակցելու պատրաստակամությունը։
Կազմակերպության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել մարզպետի տեղակալին ընդունելության համար՝ ներկայացրել առաջիկա անելիքները մարզում։
Նշենք, որ «Գյուղական համայնքների զարգացում ՀՀ հյուսիսային շրջանում» ծրագիրն անցնում է արտաքին գնահատման փուլ, որի նպատակն է գնահատել բնակավայրերում կատարված աշխատանքները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրին առնչվող այլ հարցեր ևս։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-11 17:38:54