Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարության որոշմամբ Շիրակի մարզի մի շարք ճանապարհների միջին նորոգման համար նախատեսվել է ընդհանուր 885 մլն 300 հազար դրամ

19.09.2024

Կառավարության այսօրվա որոշմամբ Շիրակի մարզի մի շարք ճանապարհների միջին նորոգման համար նախատեսվել է ընդհանուր 885 մլն 300 հազար դրամ։
Մ-1 Երևան - Գյումրի - ՀՀ սահման (Բավրա) միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ30+128-կմ35+945 հատվածի միջին նորոգման աշխատանքների իրականացման համար հատկացվել է 320 մլն 100 հազար դրամ։
Շինաշխատանքներն իրականացնելու է «Վասպուրականի ՃՇՇ» ՍՊԸ-ն։ Միջին նորոգման կենթարկվի 5․817 կմ հատված։
 565 մլն 200 հազար դրամ գումար նախատեսվել է Հ-21 /Հ-75/ -Հոռոմ -Արթիկ -Ալագյազ-/Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 8+ 777 - կմ19 + 107 հատվածի միջին նորոգման աշխատանքների իրականացման համար։
Աշխատանքներն իրականացնելու է «Վասպուրականի ՃՇՇ» ՍՊԸ-ն։ Կնորոգվի 10․33 կմ ճանապարհահատված։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41