Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալին

23.09.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի աշխատակազմի, Գյումրու համայնքապետարանի պատասխանատուների հետ այսօր ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Խաչատրյանին և կոմիտեի պատասխանատուին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Շիրակի մարզում քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր։
Մուշեղ Մուրադյանը ողջունել է հյուրերին, կարևորել մարզում իրականացվող ցանկացած պետական ծրագիր, որը միտված է բարեկեցիկ մարզ և համայնք ունենալուն․«Ուրախ եմ, որ Շիրակի մարզում եք, մեզ համար կարևոր է, որ համագործակցված աշխատանքով կարողանանք հասնել իրականացվող պետական ծրագրերի թերացումների ու խախտումների վերացմանը, նոր իրականացվող աշխատանքներում թերացումները բացառելուն, անել հնարավորը խնդիրների լուծման համար»։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար, վստահեցրել է, որ չեն խնայելու ջանք ու եռանդ, որպեսզի ամենասեղմ ժամկետներում խնդիրները լուծվեն, կոմիտեին վստահված ծրագրերն անհրաժեշտ ծավալով, նորմալ որակով ավարտին հասցնելու համար։
Նենք, որ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ մարզում ընթացքի մեջ է գտնվում 6 քաղաքաշինական ծրագիր, այդ թվում՝ շուրջ 6 մլրդ 796 մլն դրամ ընդհանուր արժողությամբ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցումը, երկու ծրագիր էլ մեկնարկային փուլում է։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41