Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դիտարկվել են Արթիկում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները

24.09.2024

 Դիտարկվել են Արթիկում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր աշխատանքային այցով եղել է Արթիկ համայնքում։ Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, համայնքապետարանի պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետը հետևել է իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին, մասնավորապես, սուբվենցիոն ծրագրով Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակի ասֆալտապատման, բարեկարգման և հարակից 6 փողոցների՝ Գարեգին Նժդեհ, Տոնականյան, Անկախության, Աբովյան, Բաղրամյան, Չարենց, մայթերի բարեկարգման և վերանորոգման աշխատանքներին։
2023-ին մեկնարկած սուբվենցիոն ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 254 մլն 500 հազար դրամ, գումարի 45 տոկոսը՝ 114․5 մլն դրամը հատկացնելու է Կառավարությունը, մնացածը՝ համայնքը։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Եվրոասֆալտ» ընկերությունը։
«Գնահատելի է, երբ համայնքում կա շինարարական եռուզեռ, երբ ջանքերն ուղղվում են կարևորագույն խնդիրների լուծմանը։ Սուբվենցիոն ծրագրերը մեր համայնքների հոգսերի թեթևացմանը միտված պետության հետ լավագույն համագործակցության օրինակներ են։ Արթիկում լուծվում են խնդիրներ, որոնք տարիներ շարունակ չէին լուծվել, մեզ բոլորիս մնում է անել հնարավորը աշխատանքներում թերացումներն ու բացթողումները բացառելու համար»,- նշել է Շիրակի մարզպետը։
‼️Նշենք, որ 2024 թվականին Արթիկ համայնքը ներկայացրել է 7 սուբվենցիոն ծրագիր 58 ենթածրագրով՝ 1 մլրդ 565 մլն դրամ ընդհանուր արժողությամբ, ծրագրերից 5-ը հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։
Շիրակի մարզպետն ու Արթիկ համայնքի ղեկավարը հետևել են նաև Հ-21 /Հ-75/ -Հոռոմ -Արթիկ -Ալագյազ-/Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 8+ 777 - կմ19 + 107 հատվածի միջին նորոգման նոր մեկնարկած աշխատանքների ընթացքին։ 10․33 կմ ճանապարհահատվածի միջին նորոգման նպատակին Կառավարությունն օրերս հատկացրել է 565 մլն 200 հազար դրամ։ Շինաշխատանքներն իրականացնում է «Վասպուրականի ՃՇՇ» ՍՊԸ-ն։
Ճանապարհաշինական աշխատանքների դիտարկումից հետո Մուշեղ Մուրադյանը Անան Ոսկանյանի հետ շրջել են Արթիկում, զրուցել բնակիչների հետ, հանդիպել մի շարք տնտեսվարողների հետ, հետաքրքրվել նրանց անելիքներով ու խնդիրներով՝ կարևորելով համայնքում տնտեսական ակտիվությունն ու առևտրասպասարկման բնագավառի ակտիվությունը։


 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:24:32