Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալներն աշխատանքային շրջայցով եղել են Շիրակի մարզպետի աշխատակազմի Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում

26.09.2024

 Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանն ու Ալբերտ Այվազյանն աշխատանքային շրջայցով եղել են Շիրակի մարզպետի աշխատակազմի Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում։ Տնօրեն Անի Նազարյանի ուղեկցությամբ մարզպետի տեղակալները շրջել են թանգարանում։ Ներկայացված ցուցանմուշների մասին պատմություններից զատ, դիտարկվել են հաստատության շենքային պայմաններն ու նորոգման անհրաժեշտություն ունեցող հատվածները՝ հնարավոր լուծման տարբերակներ քննարկելու և գտնելու նպատակով։
Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում ներկայացվում է 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընդգրկող ժամանակահատվածում Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, քաղաքում տարածված արհեստներն ու արվեստները, քաղաքային կենցաղն ու հոգևոր մշակույթը, հին Ալեքսանդրապոլի քարտեզն ու քաղաքի մանրակերտը։ Ձիթողցոնց տուն-թանգարանը 1872 թվականի կառույց է, եղել է Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից գաղթած Ձիթողցյան եղբայրների առանձնատունը։ Այս տարի թանգարանը» տոնեց հիմնադրման 40-ամյա հոբելյանը։
Մարզպետի տեղակալները շրջել են նաև «Գյումրու ժողովրդական գործիքներ պետական նվագախումբ» ՊՈԱԿ-ի շենքում և հարակից տարածքում։ Տնօրեն Կարեն Մայիլյանը ներկայացրել է արված աշխատանքներն ու առաջացած խնդիրները, քննարկվել են դրանց լուծմանն ուղղված հնարավոր տարբերակներ։ Նշենք, որ նվագախմբի շենքը վերանորոգվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրով և շահագործման է հանձնվել 2021 թվականին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:24:32