Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ անցկացվել է զորահավաքային նիստ

27.09.2024

 ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է զորահավաքային նիստ, որին ներկա են գտնվել աշխատակազմի պատասխանատուները, Արթիկ, Ախուրյան, Անի, Աշոցք, Ամասիա համայնքների ղեկավարներ Անան Ոսկանյանը, Զավեն Մանուկյանը, Արման Սարիբեկյանը, Կարեն Մանուկյանը, Ջեմմա Հարությունյանը, Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի պետ Մանվել Խաչատրյանը, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսար Մուշեղ Ասատրյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում կայանալիք վարժական հավաքների անցկացման կազմակերպչական հարցեր։ ՀՀ կառավարության հուլիսի 4-ի որոշմամբ 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ, անցկացվելու են վարժական հավաքներ՝ պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ընդգրկմամբ։
Շիրակի մարզպետը կարևորել է ուժային կառույցների աշխատանքը, պատասխանատուներին կոչ արել առավել ուշադրություն դարձնել խուսափող, հրաժարվող կամ իրեն արտոնյալ համարող զինապարտներին հայտնաբերելու և վարժական հավաքներին ներգրավելու գործընթացին և համայնքների ղեկավարներին հորդորել հնարավորինս ակտիվ մասնակցություն ցուցաբերել վարժական հավաքների կազմակերպման գործընթացին, համագործակցել զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման և բաժանմունքների հետ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:24:32