Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հոկտեմբերի 13-ին Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» մեծամասշտաբ տոնակատարությունը

28.09.2024

 Հոկտեմբերի 13-ին Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» մեծամասշտաբ տոնակատարությունը


Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ նախօրեին հյուրընկալել է Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին և Հայաստանի ազգային պարարվեստի միության անդամ, պարուսույց, «Մարինա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Լիպարիտ Մարկոսյանին:
Հանդիպման ժամանակ քննարկվել են «Ախուրյան շուրջպար» տոնակատարության կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր։
Շիրակի մարզպետը կարևորել է այդօրինակ միջացառման անցկացման գաղափարը` նշելով, որ մեծամասշտաբ միջոցառումը կվկայի միասնականության, համախմբվածության ու հայրենասիրության մասին` համայնքում ավանդական պար ունենալը համարելով կարևոր իրադարձություն:
Մուշեղ Մուրադյանը հավաստել է, որ մարզպետի աշխատակազմը կանի հնարավորը լիազորությունների շրջանակում, միջոցառումը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու նպատակով` առանձնահատուկ կարևորելով բոլոր ծառայությունների համագործակցված աշխատանքը` դեպքերից ու խնդիրներից զերծ մնալու համար։
Զավեն Մանուկյանը նշել է, որ «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը համայնքի համար տարվա ամենամեծ միջոցառումն է լինելու և իրենք ևս ամեն ինչ անում են միջոցառումը բարձր որակով իրականացնելու համար:
Լիպարիտ Մարկոսյանը տեղեկացրել է, որ նախաձեռնող խումբը արդեն շրջել է Ախուրյան համայնքի բնակավայրերում և 700-ից ավելի ախուրյանցիների անվճար ուսուցանել են պարը:
Նշենք, որ «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Մարմաշեն վանական համալիրի տարածքում:
Շուրջպարին միանալու են 12 տարեկանից բարձր շուրջ 2000 մասնակիցներ՝ պարելով նոր մշակված «Ախուրյան» ավանդական պարը։
Պար ունենալու մտահղացումը Ախուրյանի բնակիչ Մելիք Խաչատրյանինն է եղել, ով գաղափարն իրականացնելու համար դիմել է Լիպարիտ Մարկոսյանին, վերջինս էլ նախաձեռնել է պարի բեմադրության բոլոր հարցերը: Պարը վերամշակել է Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ, «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:26:33