Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սոցիալական ձեռներեցության մոդելը» ներկայացվել է մարզպետի աշխատակազմին և համայնքների պատասխանատուներին

30.09.2024

 Սոցիալական ձեռներեցության մոդելը» մարզպետի աշխատակազմին և համայնքների պատասխանատուներին ներկայացնելու, հետագա աշխատանքները համակարգելու նպատակով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Շիրակի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ և համատեղ ջանքերով նախօրեին տեղի է ունեցել հանդիպում Սոցիալական ձեռներեցների դպրոցի և Միջազգային ակադեմիայի ներկայացուցիչների հետ, որին ներկա են գտնվել Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, աշխատակազմի և Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների պատասխանատուները:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը ողջունել է ներկաներին, կարևորել Սոցիալական ձեռներեցների դպրոցի և Միջազգային ակադեմիայի կողմից իրականացվող ծրագրերը, որոնց իրագործումը հնարավորություն կտա նպաստել տնտեսական ակտիվության բարձրացմանը։
Պատասխանատուները ներկայացրել են Սոցիալական ձեռներեցության մոդելի տեսլականը, որը հանդիսանում է մարզի զարգացման նոր սոցիալական և տնտեսական զարգացումներ ապահովող բիզնես մոդել և բիզնեսի նոր հեռանկարներ է բացում։
Սոցիալական Ձեռներեցների դպրոցը և Միջազգային Ակադեմիան ՀՀ-ում և արտերկրում կրթության ոլորտում մասնագիտացված գիտակրթական կառույց է, որը հիմնադրվել է Հայաստանում 2018 թվականին: Այն տրամադրում է ՍՁ ներառական կրթություն, խորհրդատվություն ՍՁ հիմնելու և զարգացնելու համար, աշխատում է տարբեր կազմակերպությունների հետ՝ փոքրերից մինչև առաջատար միջազգային, մասնավոր կազմակերպություններ, ինչպես նաև պետական սեկտորի կառույցների և անհատների հետ և օգնում է կազմակերպություններին և անհատներին, պետական սեկտորի կառույցներին գործել ավելի արդյունավետ և ֆինանսապես շահավետ՝ տրամադրելով իրենց համար լուծումների լավագույն փորձը։
Նշենք, որ քննարկումից հետո Սոցիալական ձեռներեցների դպրոցի և Միջազգային ակադեմիայի ներկայացուցիչներին ընդունել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ վստահեցնելով, որ Շիրակի մարզպետի աշխատակազմը լիազորությունների շրջանակում կաջակցի ծրագրերի իրականացմանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:19:11