Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու թիվ 1 պոլիկլինիկան համալրվել է շարժական ռենտգեն սարքով

30.09.2024

 Գյումրու թիվ 1 պոլիկլինիկան համալրվել է շարժական ռենտգեն սարքով
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի և առողջապահության նախարարության համատեղ ջանքերով Գյումրու թիվ 1 պոլիկլինիկան համալրվել է նոր թվային շարժական ռենտգեն սարքով, որը մեծ դեր կխաղա բուժառուների առողջության պահպանման գործում։
Մարզպետի աշխատակազմի պատասխանատուներն այսօր եղել են պոլիկլինիկայում, հետևել աշխատանքների ընթացքին։
Թվային ռենտգեն սարքն իր նորարարական տեխնոլոգիայով թույլ է տալիս ապահովել բարձր ճշգրտությամբ արագ ախտորոշում, ինչը կնվազեցնի բուժառուների բուժման գործընթացի ժամանակահատվածը և կբարձրացնի ծառայությունների որակը։
Տնօրեն Խաչիկ Գալստյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին և նախարարությանը՝ արժեքավոր աջակցույթան և բնակչության առողջության հանդեպ ցուցաբերած հոգատարության համար, որի շնորհիվ պոլիկլինիկայի աշխատանքների և ծառայությունների որակը կբարձրանա։
Նշենք, որ պոլիկլինիկան սպասարկում է 15465 ազգաբնակչություն, որից մինչև 18 տարեկան 2169, 18 տարեկանից բարձր՝ 13296։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:26:33