Նորություններ
Գետք բնակավայրում տեղի է ունեցել տարեցներին նվիրված միջոցառում
01.10.2024
Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանն ու Ալբերտ Այվազյանն Ախուրյանի Գետք բնակավայրում վարչական ղեկավար Նարինե Հարությունյանի հետ այսօր ներկա են գտնվել Գետքի դպրոցում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված է եղել տարեցների միջազգային օրվան։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ներկաներին ողջունել և տարեցների միջազգային օրվա առթիվ շնորհավորել է մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը․
«Այսօր ևս մեկ առիթ է խոսելու մեր ավագ սերնդի վաստակի, տարեցների նկատմամբ հոգատարության կարևորության և ձեր հանդեպ ունեցած մեծ երախտագիտության մասին, ուզում եմ ձեզ քաջառողջություն, երկարակեցություն ու անհոգ ծերություն մաղթել՝ վստահեցնելով, որ ՀՀ կառավարության ջանքերն ուղղված են մեր ավագ սերնդի սոցիալական ապահովվածության բարձրացման, բարեկեցիկ կյանքի ապահովման համար»։