Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հյուրընկալել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցանակային տեղեր զբաղեցրած մարզուհիներին

01.10.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցանակային տեղեր զբաղեցրած մարզուհիներին, Շիրակի մարզպետի աշխատակազմի «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի» տնօրենին և մարզիչներին։
Մուշեղ Մուրադյանը շնորհավորել է Էմմա Պողոսյանին` ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ոսկե, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանին ու Աննա Ամրոյանին՝ բրոնզե մեդալներ վաստակելու առթիվ․ «Ուզում եմ միշտ իմանաք, որ մենք հպարտանում ենք ձեզանով, առանձնակի ոգևորությամբ, սրտի թրթիռով ու անհանգստությամբ ենք հետևում ձեր մրցելույթներին և յուրաքանչյուրիդ ձեռքբերումով ուրախանում և երջանկանում ենք, ձեր շնորհիվ մեր հիմնն է հնչում աշխարհի տարբեր երկրներում և վեր բարձրանում մեր եռագույնը, այնպես որ իմացեք Շիրակի մարզը հպարտ է ձեզանով և այստեղ դուք ունեք բարեկամներ ու ձեր հաջողություններով ապրող աջակիցներ»։
Մարզիկներն ու մարզիչները շնորհակալություն են հայտնել մարզպետին գնահատանքի ու ջերմ վերաբերմունքի համար, որից հետո կիսվել են առաջիկա անելիքների մասին, պատմել ծրագրերից, խոսել մտահոգությունների մասին։
Հանդիպման ավարտին մարզպետը պատվոգրեր է հանձնել «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի տնօրեն Արթուր Վարդանյանին՝ հաստատության ուսումնամարզական աշխատանքները լավագույնս կազմակերպելու և նվիրումի, մարզիչներ Արտաշես Ներսիսյանին և Քրիստինե Պետրոսյանին՝ բարձրակարգ մարզիկներ պատրաստելու գործում ներդրած նշանակալի ավանդի, ծանրամարտի աշխարհի 2024 թվականի երիտասարդական առաջնությունում բարձր արդյունքներ գրանցելու, իսկ մարզուհիներին՝ ծանրամարտի աշխարհի 2024 թվականի երիտասարդական առաջնությունում հաղթող ճանաչվելու համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:05:18