Նորություններ
Շիրակի մարզից «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկվել է 38 հաստատություն
03.10.2024

ՀՀ Կառավարության այսօրվա որոշմամբ սահմանվել է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները։
Շիրակի մարզից «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկվել է 38 հաստատություն։
Հաստատություններն են՝
- Նախակրթարան Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցի շենքում
- Նախակրթարան Գյումրու թիվ 8 միջնակարգ դպրոցի շենքում
- Նախակրթարան Գյումրու թիվ 9 հիմնական դպրոցի շենքում
- Նախակրթարան Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոցի շենքում
- Նախակրթարան Գյումրու Բայրոնի անվան թիվ 20 հիմնական դպրոցի շենքում
- Նախակրթարան Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի շենքում
- Նախակրթարան Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի շենքում
- Նախակրթարան Կապսի միջնակարգ դպրոցի շենքում
- Արթիկ բնակավայրում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ
- Արևշատ բնակավայրում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ
- Գյումրու «Զանգակ» մանկապարտեզ
- Հոռոմ բնակավայրի մանկապարտեզ
- Գյումրի համայնքի «Սուրբ Մարիամ» մանկապարտեզ
- Փանիկի բնակավայրի մանկապարտեզ
- Մարալիկի մանկապարտեզ
- Քարաբերդի մանկապարտեզ
- «Նոր Կյանքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
- Քեթիի կրթահամալիր
- Բավրայի կրթահամալիր
- Բյուրակնի կրթահամալիր
- Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի մանկապարտեզ
- Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի մանկապարտեզ
- Ախուրյան համայնքի Լեռնուտ բնակավայրի մանկապարտեզ
- Ախուրյան համայնքի Ջաջուռավան բնակավայրի մանկապարտեզ
- Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի մանկապարտեզ
- Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի մանկապարտեզ
- Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզ
- Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի մանկապարտեզ
- Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի մանկապարտեզ
- Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի մանկապարտեզ
- Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի թիվ 1 մանկապարտեզ
- Արթիկ համայնքի Լեռնակերտ բնակավայրի մանկապարտեզ
- Ախուրյան համայնքի
- Քեթի բնակավայրի մանկապարտեզ
- Անի համայնքի Բագրավան բնակավայրի մանկապարտեզ
- Անի համայնքի Իսահակյան բնակավայրի մանկապարտեզ
- Անի համայնքի Շիրակավան բնակավայրի մանկապարտեզ
- Արթիկ համայնքի «Արթիկի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ
- Արթիկ համայնքի «Արթիկի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ