Նորություններ
Շիրակի մարզպետի տեղակալները մասնակցել են Գյումրու «Պրոգրես» համալսարանի 2023-2024 ուստարվա «Բուժական գործ» մասնագիտության օտարերկրյա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը
04.10.2024
Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանը, Ալբերտ Այվազյանը, աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր մասնակցել են Գյումրու «Պրոգրես» համալսարանի 2023-2024 ուստարվա «Բուժական գործ» մասնագիտության օտարերկրյա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը, որին ներկա է գտնվել նաև ՀՀ֊ում Հնդկաստանի պատվավոր հյուպատոսը:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ մաղթելով նոր հաջողություններ և մասնագիտական ձեռքբերումներ։ Ներկաները միաժամանակ ծանոթացել են ուսանողների կրթական գործընթացն ապահովող մասնաշենքի ուսումնական կաբինետների, լաբորատորիաների և հանրակացարանների գործունեությանն ու պայմաններին։