Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հյուրընկալել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին մրցանակային տեղ զբաղեցրած գյումրեցի սաներին

04.10.2024

 Շիրակի մարզպետը հյուրընկալել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին մրցանակային տեղ զբաղեցրած գյումրեցի սաներին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է «Գյումրի զարգացման լաբորատորիա» հիմնադրամի սաներին, մարզիչներին, հիմնադրամի գործադիր տնօրենին և լաբորատորիայի հիմնադիրներին։
Գյումրի զարգացման լաբորատորիա» հիմնադրամի սաներն օրերս են վերադարձել Իտալիայի Բրեշա քաղաքից, որտեղ սեպտեմբերի 25-28-ը տեղի ունեցած Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին զբաղեցրել են 3-րդ պատվավոր հորիզոնականը՝ ներկայացնելով «Smart sort» ռոբոտը։
Մարզպետը շնորհավորել է մրցույթի մասնակիցներին ու մարզիչներին՝ նշելով, որ առանձնակի ոգևորիչ է, երբ գյումրեցի դպրոցականներն աչքի են ընկնում նպատակասլացությամբ և վերլուծական մտքով․ «Ասել, որ հուզվել եմ, երբ իմացա, որ մեր սաները այդպիսի լուրջ մրցույթում մրցանակ են տարել՝ կնշանակի ոչինչ չասել, հուզվել ու հպարտացել եմ, քանի որ դուք կարողացաք կրկին ապացուցել, որ Հայաստանը, մասնավորպես Գյումրին, կարող է լինել առաջատար տեխնոլոգիական լուծումների ոլորտում։ Ինչ խոսք մեծ գնահատանքի են արժանի ձեր նպատակասլացությունն ու նորարար գաղափարները, իսկ երբ այն գնահատում են ոչ միայն մեր երկրում, այլև միջազգային գնահատականի եք արժանանում, ապա ուղղակի մեկ նախադասությամբ կասեմ՝ մենք հպարտանում ենք ձեզանով»։
Երեխաները շնորհակալություն են հայտնել մարզպետին ջերմ ընդուենլության և վերաբերմունքի համար։ Մուշեղ Մուրադյանի հետ զրույցում նրանք կիսվել են տպավորություններով, խոսել Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի մասնակիցներից, մրցակցությունից և նշել, որ մարզպետի վերաբերմունքն իրենց պարտավորեցնում է նոր նշաձող սահմանելու և առաջ գնալու հաղթանակների ճանապարհով։
Հանդիպման ավարտին Իտալիայի Բրեշա քաղաքում սեպտեմբերի 25-28-ը տեղի ունեցած Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին լավագույնս մասնակցելու և 3-րդ տեղ զբաղեցնելու, ինչպես նաև սաներին պատրաստելու գործում ներդրած ջանքերի, բարձր արդյունքներ գրանցելու համար մարզպետը պատվոգրեր է հանձնել սաներին, մարզիչներին, տնօրենին և հիմնադիրներին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-05 10:07:22