Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմում անցկացվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը
07.10.2024
Բնակարանային, առողջական, աշխատանքի տեղավորման, դրամական աջակցության տրամադրման, անձնական և այլ հարցեր․Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմում անցկացվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որի ժամանակ մարզպետն ընդունել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած մի շարք քաղաքացիների։
Մարզպետը ոլորտային պատասխանատուների հետ լսել է ընդունելության եկած բոլոր քաղաքացիներին, մի շարք հարցեր տեղում լուծում են ստացել, բարձրացված որոշ հարցերի ընթացք տալու համար մարզպետի հանձնարարությամբ ոլորտային պատասխանատուները կզբաղվեն լրացուցիչ։