Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում բացվել է «Արմենպրես»-ի «Դարի վավերագրություն» խորագիրը կրող ցուցահանդեսը

08.10.2024

 Գյումրիում բացվել է «Արմենպրես»-ի «Դարի վավերագրություն» խորագիրը կրող ցուցահանդեսը
Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն ու Ալբերտ Այվազյանն աշխատակազմի պատասխանատուների, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի հետ այսօր ներկա են գտնվել «Արմենպրես» լրատվական գործակալության արխիվային բացառիկ լուսանկարների ցուցադրության բացմանը, որը տեղի է ունեցել Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը ողջունել է ներկաներին, ցուցահանդեսի կազմակերպիչներին շնորհակալություն հայտնել այն բացառիկ հնարավորության համար, շնորհիվ որի այսօր հնարավորություն է ընձեռնվել նախորդ հարյուրամյակում տեղի ունեցած նշանակալի իրադարձություներին հետհայացք գցել և վերհիշել դրանց կարևորության մասին։
«Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանը նշել է, որ «Դարի վավերագրություն» խորագիրը կրող ցուցադրությունը գործելու է մինչև հոկտեմբերի 18-ը, որը հնարավորություն կտա ևս մեկ անգամ վերհիշելու Հայաստանում 20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները՝ սպորտային և մշակութային նվաճումներից մինչև քաղաքական կարևորագույն զարգացումներ, համաշխարհային մեծության դեմքերի այցելություններ, պատմամշակութային հուշարձանների վերակառուցումից մինչև գիտություն ու ավելին։
Ստեղծվելով 1959 թվականի դեկտեմբերին՝ գործակալության մասնագիտացված ֆոտոծառայությունը շատ արագ դարձել է Հայաստանի ու արտասահմանյան լրատվամիջոցների ֆոտոլրատվության գլխավոր մատակարարներից մեկը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:26:33