Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հերթական անգամ աշխատանքային այցով եղել է Արթիկ համայնքում

09.10.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հերթական անգամ աշխատանքային այցով եղել է Արթիկ համայնքում։
Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, համայնքապետարանի մասնագետների հետ մարզպետը շրջել է Արթիկում, դիտարկվել են Արթիկի լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքները, որոնք իրականացվում են պետություն-համայնք համագործակցությամբ՝ «Արթիկ համայնքի 12 բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Շուրջ 55,5 մլն արժողությամբ սուբվենցիոն ծրագրի գումարի 55 տոկոսը տրամադրելու է Կառավարությունը, 45 տոկոսը՝ համայնքը։ Այժմ ընթացքի մեջ են նոր սյուների և լուսատուների տեղադրման աշխատանքները, ծրագրի շրջանակենրում Արթիկի էստակադայի վրա տեղադրվել է բոլորովին նոր 30 սյուն, Ազատության հրապարակում՝ 12 սյուն, ընդհանուր առմամբ միայն Արթիկում ծրագրով նախատեսված է 96 նոր սյուների տեղադրում։
Մարզպետն ու համայնքապետը շրջել են կենտրոնական հրապարակում , Աբովյան փողոցում, Բաղրամյան փողոցից դեպի էստակադա տանող հատվածում։
«Ինձ համար անչափ կարևոր է, որ համայնքում ենթակառուցվածքների զարգացմանը միտված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, այս աշխատանքներում պետական աջակցությունն ակնառու է, ուրեմն մենք բոլորս մեր ջանքերը պետք է մեկտեղենք, որպեսզի թե պետական, թե համայնքային միջոցները նպատակային ծախսվեն, որևէ թերացում և ուշացում չլինի»,- նշել է մարզպետը։
Շիրակի մարզպետը եղել է նաև Արթիկի «NeoClinic» ախտորոշիչ կենտրոնում, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով ու առաջիկա անելիքներով։
Մուշեղ Մուրադյանն ու Անան Ոսկանյանն այնուհետ շրջել են Արթիկում, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց կարծիքն ու գնահատանքի խոսքերը իրականացվող ծրագրերի մասին, հետաքրքրվել նրանց հոգսերով ու մտահոգություններով՝ վստահեցնելով, որ խնդիրների լուծման համար թե Կառավարությունը, թե մարզպետի աշխատակազմը, թե համայնքը ջանք ու եռանդ չեն խնայում, իսկ պետություն-համայնք համագործակցությամբ բազմաթիվ խնդիրներ օր առաջ լուծում կստանան։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 16:31:21