Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ընդունել է «Դելֆին բարեգործական սոցիալական» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին
09.10.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է «Դելֆին բարեգործական սոցիալական» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Արթուր Ստեփանյանին և Գալյա Հայրապետյանին։
Կազմակերպության ներկայացուցիչները մարզպետին ներկայացրել են ծրագրերն ու առաջիկա անելիքները, մասնավորապես անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին բնակարանային հարցում օգտակար լինելու առումով։
Մուշեղ Մուրադյանը ողջունել է հյուերին և նշել, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է համագործակցության և լիազորությունների շրջանակում կաջակցի ծրագրերի իրականացման հարցում՝ կարևորելով թե մարզում իրականացվող ցանկացած ներդրումային ծրագիր, թե բռնի տեղահանված հայրենակիցներին օգնելուն ուղղված բոլոր նախաձեռնությունները։