Նորություններ
ՀՀ կառավարության որոշմամբ Փանիկի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքների համաֆինանսավորման նպատակին հատկացվել է 46 մլն 810 հազար դրամ
10.10.2024
«Փանիկի մշակույթի տան հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի արժեքը 165 մլն դրամ է կազմել։
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում նորոգվել է 610 քմ ընդհանուր մակերեսով մշակույթի տունը, իրականացվել են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, անցկացվել ջեռուցման համակարգը։ Վերանորոգման գումարի 45 տոկոսը հատկացվել է պետբյուջից։
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Փանիկի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքների հերթական համաֆինանսավորման գումարն է հատկացվել՝ 46 մլն 810 հազար դրամ։


