Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ներկա է գտնվել Արթիկ համայնքի Սպանդարյան բնակավայրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությանը

13.10.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ներկա է գտնվել Արթիկ համայնքի Սպանդարյան բնակավայրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությանը։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը,
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր։
Եկեղեցու վերաօծման կարգը կատարվել է` հանդիսապետությամբ` Արթիկի Թեմի Առաջնորդական Տեղապահ Հայր Նարեկ Վարդապետ Ավագյանի, ձեռամբ` Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանի, աղոթակցությամբ`գյուղի հոգևոր հովիվ Տեր Լևոն Քահանա Հովհաննիսյանի։
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցման նախաձեռնությունը դեռևս 1994 թվականին ստանձնել էր Մկրտչյանների ընտանիքը, կառուցումից հետո այն օծվել է 2001թվականին, այսօր Մկրտչյան ընտանիքի զավակ, բարերար Տիգրան Արտաշեսի Մկրտչյանի կողմից վերանորոգվելուց և բարեկարգվելուց հետո եկեղեցին նորից վերաօծվել է։
Եկեղեցու վերաօծումից հետո օծվել է բակում տեղադրված խաչքարը և հարգանքի տուրք է մատուցվել Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:26:33