Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի է ունեցել «Ախուրյան շուրջպար» միջոցառումը

13.10.2024

 Մեծամասշտաբ տոնակատարություն
Մարմաշեն վանական համալիրի տարածքում. այսօր տեղի է ունեցել «Ախուրյան շուրջպար» միջոցառումը
2000-ից ավելի մասնակիցներ, նույնքան էլ հյուրեր. միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, ԱԺ պատգամավորներ Էմմա Պալյանը, Կարեն Սարուխանյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, Ախուրյան, Անի համայնքների ղեկավարներ Զավեն Մանուկյանն ու Արման Սարիբեկյանը, Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյանը, «Մարինա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Լիպարիտ Մարկոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր։
«Ախուրյան շուրջպարի» մասնակիցներին ջերմորեն ողջունել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
 «Շատ ուրախ եմ բոլորիդ տեսնելու մեր մարզի այս գողտրիկ վայրերից մեկում՝ Մարմաշեն վանական համալիրի տարածքում, որտեղ Վահրամ Պահլավունու կողմից 988 թվականին կառուցված պատմաճարտարապետական հիասքանչ կոթողը մեծ նախադրյալներ է ստեղծում ոչ միայն հիանալու նրա գեղեցկությամբ, այլև համախմբվելու մեկ միասնական գաղափարի շուրջ և կարևորելու պարարվեստի դերն ու նշանակությունն ազգային, հայկական ինքնության պահպանման ու հաստատման գործում։
Մշակույթով շնչող Շիրակն այսօր ևս մեկ տոնական օր կունենա, ինչն էլ բոլորիս կպարգևի բարձր տրամադրություն և ուրախ ժամանց։ Համայնքում ավանդական պար ունենալն արդեն խոսում է կարևոր իրադարձության մասին:
Վստահ եմ՝ «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը համայնքի համար տարվա ամենամեծ միջոցառումն է լինելու, որը վկայում է միասնականության, համախմբվածության ու հայրենասիրության մասին։
Միջոցառումը բոլորով կարող ենք դարձնել տոնախմբություն և այստեղից հեռանանք լավ տպավորություններով։
Հայկական պարը և հայ պարարվեստի առանձնահատկությունները պահպանելու, սերունդներին փոխանցելու գործում միջոցառման կազմակերպիչների վաստակը մեծ է, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը բարձր որակով իրականացնելու համար:
Ուրախալին այն է, որ այսօր շուրջպարը միավորել է 2000-ից ավելի մասնակիցների։
Այսօրինակ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը կարևոր է ոչ միայն համայնքի բնակիչների շրջանում միասնականության ու համախմբվածության գաղափարը սերմանելու, այլև գեղեցիկ ավանդույթ կարող է դառնալ և յուրաքանչյուր տարի համատեղ ջանքերով, տոնական տրամադրությամբ հավաքվենք միասնական շուրջպարի։
Մեզ համար առաջնայինն ու կարևորը միասնականությունն է, եթե միասին ենք՝ կկարողանանք խնդիրներն էլ օր առաջ լուծել, հոգսերն էլ թեթևացնել, ուրախությունն էլ առավել մասշտաբային դարձնել։
Բոլորիդ մաղթում եմ ուրախ ժամանց և անմոռանալի օր»- ողջույնի խոսքում նշել է Մուշեղ Մուրադյանը։
Տոնակատարության ընթացքում գլխավոր՝ «Ախուրյան» պարից բացի, տարբեր շուրջպարերով ելույթներ են ունեցել Հայաստանի ազգային պարարվեստի միության կազմում գործող, ինչպես նաև համայնքային պարային խմբեր մարզերից եւ մայրաքաղաքից, ՄՊՀ-ի մշակութաբանության բաժնի պարարվեստի դասախոսներ, ուսանողներ, հանրապետությունում ճանաչված մշակութային գործիչներ, բազմաթիվ հյուրեր:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 16:31:21