Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային այցով Արթիկ համայնքում է եղել

14.10.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանի, Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր աշխատանքային այցով Արթիկ համայնքում է եղել։
Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, համայնքապետարանի մասնագետների ուղեկցությամբ Մուշեղ Մուրադյանը դիտարկել է Արթիկ համայնքի թիվ 3 և 4 մանկապարտեզների ավարտական փուլում գտնվող վերանորոգման աշխատանքների ընթացքը։
ՀՀ Կառավարության տրամադրած միջոցներով 2023 թվականին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են «Այ Քոնստրաքշն» ՍՊԸ-ի կողմից։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 369 միլիոն 684 հազար դրամ է։
☑Մուշեղ Մուրադյանը շրջել է կառույցներում, շինարարի հետ քննարկել յուրաքանչյուր աշխատանք և դիտարկել բոլոր աշխատանքները՝ մատնանշելով դրանց որակով և առանց թերացումների իրականացումը։
«ՀՀ Կառավարությունն առաջնահերթություն է սահմանել կրթական համակարգի զարգացումը, այդ նպատակով լուրջ միջոցներ են ուղղվում նախադպրոցական հաստատությունների, դպրոցների նորոգմանը, կառուցմանը, մենք բոլորս համատեղ աշխատանքով պետք է անենք հնարավորը միջոցները խիստ նպատակային ծախսելու, թերությունները բացառելու համար»։
Ծրագրի շրջանակներում իրականացվել են շենքերի վերանորոգման, տարածքների բարեկարգման, խաղահրապարակի և պարսպի կառուցման աշխատանքներ:
Աշխատանքային այցի շրջանակում Շիրակի մարզպետի հաջորդ կանգառը Հոռոմ բնակավայրում է եղել, որտեղ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով կառուցվում է բնակավայրի նոր մանկապարտեզ։ Այն նախատեսված է 75 սանի համար և ունենալու է 3 խումբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 190 մլն դրամ։
Մարզպետը շրջել է շենքում, արել դիտարկումներ՝ համեմատելով նախորդ այցի ընթացքում նկատած խնդիրներն ու դրանց վերացման ուղղությամբ արված աշխատանքները։
Դիտարկվել է նաև Տ-7-53, Հ-21/ (Նոր Կյանք) – Փանիկ - Արևշատ - /Հ-21/ (Մեծ Մանթաշ) ավտոճանապարհի կմ0+000 - կմ12+800 ծրագրով, 12.8 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհի շինաշխատանքների ընթացքը։ Այն միմյանց է կապում տարածաշրջանի 6 բնակավայրեր՝ Նոր Կյանք‚ Վարդաքար‚ Փանիկ‚ Գետափ‚ Արևշատ‚ Մեծ Մանթաշ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուջ 1 մլրդ 525 մլն դրամ։
Մարզպետի գլխավորությամբ Արթիկի համայնքապետարանում անցկացվել է նաև աշխատանքային քննարկում, որի ժամանակ անդրադարձ է կատարվել համայնքում իրականացվող շինաշխատանքների ընթացքին, սուբվենցիոն ծրագրերին, դրանցնկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելուն, ինչպես նաև առաջիկա անելիքներին։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-12 09:32:00