Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուներն այցելել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Մարալիկի սոցիալական թաղամասում բնակություն հաստատած ընտանիքներին

15.10.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուներն առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչությանպետ Լեյլի Ասլանյանի գլխավորությամբ այսօր հերթական անգամ այցելել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Մարալիկի սոցիալական թաղամասում բնակություն հաստատած ընտանիքներին։
Մարզպետի աշխատակազմի ոլորտային մասնագետները Մարալիկի համայնքապետարանի, միասնական սոցիալական ծառայության պատասխանատուների հետ հանդիպել են բնակիչների հետ, զրուցել, կրկին իրազեկել այս պահին գործող աջակցության ծրագրերի մասին, բացատրել դրանցից օգտվելու կարգը, լսել նրանց մտահոգություններն ու բարձրացրած հարցերը, որոնք մասնավորապես առնչվել են առողջապահական, սոցիալական, փաստաթղթային խնդիրներին։
Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին հավաստիացրել են, որ ՀՀ կառավարության, Շիրակի մարզպետի աշխատակազմի կողմից արվում է հնարավորը նրանց հոգսերի թեթևացման համար՝ փոխանցելով Շիրակի մարզպետի հավաստիացումը, որ լիազորությունների շրջանակում կշարունակեն աջակցել նրանց։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 19:43:23