Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

16.10.2024

 Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, մամուլի բնագավառի հարգարժան աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ:
Շուրջ 230 տարի առաջ այս օրն օտար հողում առաջին հայկական ամսագրի՝ «Ազդարար»-ի հրապարակումը վկայում է հայ մտքի, խոսքի ազատության նկատմամբ մեծ ձգտման, հայ մամուլի ինքնատիպության ու կարևորության մասին։
Այսօր պատեհ առիթ է խոսելու լրատվական գործի բարդ ու պատասխանատու լինելու մասին և ընդգծելու, որ լրատվամիջոցների աշխատանքի շնորհիվ բազմաթիվ խնդիրներ են բարձրացվում և հասանելի դառնում հասարակությանը, որն օգնում է տարբեր ոլորտներում գոյություն ունեցող թերությունների ու բացթողումների վերացմանը:
Կարող ենք փաստել, որ հայաստանյան լրատվական դաշտն այսօր, օգտագործելով խոսքի ազատության ու կարծիքների արտահայտման լայն հնարավորությունները, աչքի է ընկնում հասարակական հետաքրքրություն ներկայացնող, հասարակության շահերից բխող հարցեր բարձրացնելու և մեծամասամբ դրանց պատասխանները գտնելու կարողությամբ։
Մամուլի ազատության երաշխավորման, ոլորտի զարգացման և կայացման ուղղությամբ մեր Կառավարությունն այնպիսի քայլեր է ձեռնարկում, շնորհիվ որոնց լրատվամիջոցների աշխատանքն առավել ազատ է ու պաշտպանված:
Դրա վառ ապացույցը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024-ի զեկույցն է, որտեղ նշվում է, որ Հայաստանը մամուլի ազատության ինդեքսը 180 երկրների մեջ բարելավել է 6 հորիզոնականով՝ 49-ից տեղափոխվելով 43-րդ հորիզոնականը։
Տարին ձեռքբերումների է եղել ու թող դրանք լինեն շարունակական։
Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` բոլորիդ մաղթում եմ ստեղծագործական եռանդ, խաղաղ երկրում ստեղծագործելու և արարելու նոր մտահղացումներ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 19:43:23