Նորություններ
Շիրակի մարզի թիմը հաղթող է դարձել ֆուտզալի հանրապետական եզրափակիչ փուլում
16.10.2024
Երևանում ավարտվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող հանրակրթական դպրոցների, արհեստագործական ուսումնարանների և քոլեջների 7-12-րդ դասարանների սովորողների միջև հանրապետական սպարտակիադայի ծրագրով նախատեսված ֆուտզալի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները: Միջոցառմանը մասնակցել են սպարտակիադայի միջմարզային փուլերում հաղթող ճանաչված՝ Շիրակ, Կոտայք, Լոռի և Վայոց ձոր մարզերի ու մայրաքաղաք Երևանի թիմերը։
Շիրակի մարզը ներկայացնող Արթիկի պետական քոլեջի թիմը(մարզիչ Արմեն Երիցյան) հաջորդաբար հաղթանակներ տոնելով Երևանի, Կոտայքի և Լոռու մարզերի թիմերի նկատմամբ դարձել է սպարտակիադայի չեմպիոն։