Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այցելել է Մարմաշեն վանական համալիր
17.10.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ նախօրեին այցելել է Մարմաշեն վանական համալիր, շրջել տարածքում և պատասխանատուների հետ զրույցում կարևորել պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, հոգատար օգտագործումն ու հանրահռչակումը։ Այդօրինակ քայլերից մեկը մարզպետը համարել է օրերս անցկացված «Ախուրյան շուրջպար» մշակութային միջոցառումը։
Մուշեղ Մուրադյանն ընդգծել է այն հանգամանքը, որ պետական հոգածություն կա պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցների, դրանց տարածքների պահպանության ու վերականգնման առումով։
Նշենք, որ նորոգվել է Վահրամաբերդից Մարմաշենի վանական համալիր տանող ավտոճանապարհը, բարեկարգվել է համալիրի տարածքը։ Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ մոտ 664 միլիոն դրամ արժողությամբ։