Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրեր

22.10.2024

 #Սուբվենցիա2024
#Շիրակի_մարզ
#Արթիկ_համայնք
Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 37 ենթածրագրերով, 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, ՀՀ Կառավարության համամասնությունը 58.7 տոկոս է՝ 598 մլն 937 հազար դրամ։
Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում
• Աշխատանքներ են իրականացվում Սարատակ և Պեմզաշեն բնակավայրերում։
• Բնակավայրերի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 232.6 մլն դրամ, ՀՀ կառավարությունը կտրամադրի գումարի 45 տոկոսը, համայնքը՝ 55:
• Ծրագրի արդյունքում ասֆալտապատվելու է 1711 մ երկարությամբ ճանապարհ։
Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում տուֆ քարով սալարկմամբ
• Աշխատանքներ են իրականացվում Մեծ Մանթաշ, Սարալանջ, Հառիճ, Նահապետավան, Արթիկ, Սպանդարյան, Սարատակ, Գեղանիստ, Հոռոմ, Փանիկ, Մեղրաշեն, Հովտաշեն, Գետափ, Լուսակերտ բնակավայրերում։
Բնակավայրերի փողոցների տուֆ քարով սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 463.1 մլն դրամ, Կառավարությունը կհատկացնի գումարի 65 տոկոսը, համայնքի համամասնությունը 35 տոկոս է:
• Ծրագրի արդյունքում տուֆ քարով սալարկվելու է 8․2 կմ երկարությամբ ճանապարհ՝ 34319 քմ։
Փողոցային լուսավորության համակարգի կառուցում/նորոգում
• Արթիկ, Նոր Կյանք, Լուսակերտ, Սարալանջ, Հառիճ, Մեղրաշեն,Նահապետավան, Անուշավան, Փանիկ, Տուֆաշեն, Հովտաշեն, Հոռոմ բնակավայրերում լուսավորության ցանցի կառուցման շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։
• Բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 99.5 մլն դրամ, որից ՀՀ կառավարության համամասնությունը 55 տոկոս է, համայնքի մասնաբաժինը՝ 45:
• Ծրագրի արդյունքում տեղադրվելու են 561 հենասյուներ լուսատուներով, ընդհանուր 16.7 կմ երկարությամբ։
Բնակավայրերի գազաֆիկացում
• Աշխատանքներ են իրականացվում Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Հայրենյաց, Հայկասար, Պեմզաշեն և Լեռնակերտ բնակավայրերում։
• Բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 123 մլն դրամ, ՀՀ կառավարության համամասնությունը 55 տոկոս է, համայնքինը՝ 45:
• Ծրագրի արդյունքում կառուցվելու է 7.17 կմ գազատար ներքին ցանց։
Ոռոգման համակարգի կառուցում/նորոգում
• Մեկնարկել են Անուշավան և Վարդաքար բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցման շինարարական աշխատանքները։
• Բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 101.2 մլն դրամ, գումարի 70 տոկոսը ՀՀ կառավարության համամասնությունն է, համայնքը կհատկացնի 30 տոկոսը:
• Ծրագրից օգտվելու են 420 տնային տնտեսություններ, ոռոգման տարածքը կազմում է 210 հա և կառուցվելու է 3660 մ երկարությամբ ոռոգման համակարգ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 16:03:19