Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հանդիպել է գործարարներ Վահրամ Առաքելյանին և Կարեն Քերոբյանին

22.10.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հանդիպել է գործարարներ Վահրամ Առաքելյանին և Կարեն Քերոբյանին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են գործարարների կողմից Մարմաշեն վանական համալիրի հարակից տարածքում զբոսաշրջության զարգացման նոր ծրագր իրականացնելուն առնչվող հարցեր։
Գործարարները մարզպետին են ներկայացրել նախնական անելիքները՝ նշելով, որ մտադրություն ունեն համապատասխան փաստաթղթային կարգավորումների իրականացումից հետո տարածքում ճոճվող կամուրջ և զիփլայն կառուցել։
Կարևորելով պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, հոգատար օգտագործումն ու հանրահռչակումը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ պետական հստակ քաղաքականություն կա այս առումով և Մարմաշեն վանական համալիրի պահպանության, տարածքի բարեկարգման համար Կառավարությունը լուրջ միջոցներ է ուղղել, իսկ նոր ծրագրերը, որոնք կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը, միայն ողջունելի կլինեն։
«Որպես Շիրակի մարզպետ և որպես շիրակցի, ինձ համար անչափ կարևոր է, որ մեր պատմամշակութային ժառանգությունը պահպանելուց զատ, այն առավել հանրահռչակվի, զարգանա զբոսաշրջությունը, ձեր գաղափարները ողջունելի են ու իսկապես հիանալի կլինի, եթե անհրաժեշտ փաստաթղթային ու օրենքով պահանջված կարգավորումներն անցնելուց հետո, իրականություն դառնան։ Շիրակի մարզպետի աշխատակազմը լիազորությունների շրջանակում, պատրաստ է աջակցել ձեզ նախաձեռնություններն արագ կյանքի կոչելու համար»։
Գործարարները շնորհակալություն են հայտնել մարզպետին ջերմ ընդունելության և աջակցելու պատրաստակամության համար։
Հանդիպման ժամանակ քննարկվել են հողհատկացման, ծրագրի համալիր փորձաքննության, փաստաթղթային հստակեցումներին առնչվող հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 16:31:21