Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի տեղակալները դիտարկել են Ամենափրկիչ եկեղեցու հարակից հատվածում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքը

24.10.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանն ու Աննա Մարտիկյանն այսօր դիտարկել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից հատվածում՝ Աբովյան փողոցում, իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքը։
Մարզպետի տեղակալները շրջել են տարածքում, հետևել հիմնանորոգման աշխատանքներին և շինարարի հետ զրույցում կարևորել դրանց որակով իրականցումը։
Նշենք, որ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող շինարարական ծրագիրը հինգ բաղադրիչով է իրականացվում՝ «Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի վերականգնում», «Գյումրի քաղաքի Տերյան և Նալբանդյան փողոցների վերանորոգում», «Գյումրի քաղաքի Խանջյան և Չայկովսկի փողոցների վերանորոգում», «Գյումրի քաղաքի Աճեմյան, Հանեսօղլյան և Ջիվանի փողոցների վերականգնում» և «Գյումրի համայնքի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների վերականգնում»։
«ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների վերականգնում» բաղադրիչով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 1 մլրդ 113 մլն դրամ է: Ենթածրագրի բաղադրիչի շրջանակում նախատեսվում է 0,62 կմ Աբովյան փողոցի, եկեղեցու հարակից այգու վերակառուցում, նոր շատրվանների տեղադրում, ճեմուղու կառուցում, մայթերի և հուշարձանի տարածքի բարեկարգում, ինժեներական ենթակառուցվածքների անցկացում, կահավորում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:59:03