Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այցով Շիրակի մարզում է եղել Էկոնոմիկայի նախարարի տեղակալը

25.10.2024

 Մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումների և ձեռնարկված քայլերի մասին տեղում ծանոթանալու նպատակով՝ նախօրեին աշխատանքային այցով Շիրակի մարզում են եղել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ու «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը։
Մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանի և Ալբերտ Այվազյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են համայնքներում, մասնավորապես եղել են Լանջիկ, Գուսանագյուղ, Հոռոմ, Սարատակ, Ազատան բնակավայրերում։
Մարզպետի տեղակալները Մուշեղ Մուրադյանի անունից նշել են, որ մարզպետի աշխատակազմը լիազորությունների և հնարավորությունների սահմանում աջակցում է համայնքներին Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պայքարի միջոցառումները պատշաճ կազմակերպելու և իրականացնելու առումով։
 Նշենք, որ հաշվի առնելով գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի մկնանման կրծողներով բարձր վարակվածությունը, ինչպես նաև վերջիններիս դեմ պայքարի աշխատանքների իրականացման կարևորությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սկսել է իրականացնել մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքները։
Էկոնոմիկայի նախարարության կողմից մարզին անհատույց տրամադրված 1040 լիտր «Բրոմոցիդ-Ֆլյուիդ» տեսակի թունանյութով առավել վարակված 13000 հա տարածության վրա իրականացվել են մկնանման կրծողների դեմ քիմիական պայքարի միջոցառումներ։
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից մարզի շուրջ 18000 հա ինչպես վարելահողերում, այնպես էլ չմշակվող հողատեսքերում իրականացվում են մոնիթորինգի աշխատանքներ։ Սեպտեմբերին իրականացրած մոնիթորինգի արդյունքների հիման վրա մարզին անհատույց տրամադրվել է 1 տոննա քանակությամբ մկնասպան թունանյութ բարձր և միջին վարակված հողատեսքերում միջոցառում իրականացնելու համար։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային ագրոնոմների կողմից իրականացվում է տեղերում գրավչանյութ պատրաստելու աշխատանքներ, ինչպես նաև տրամադրվում է մասնագիտական խորհրդատվություն։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 16:59:42