Նորություններ
Շիրակի մարզպետն աշխատանքային շրջայց է ունեցել Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 68+300 – կմ 70+800 հատվածի հիմնանորոգում իրականացվող հատվածում
25.10.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ աշխատանքային շրջայց է ունեցել պետական բյուջեի միջոցներով մեկնարկած Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 68+300 – կմ 70+800 հատվածի հիմնանորոգում իրականացվող հատվածում:
Պատասխանատուները դիտարկել են Ղարիբջանյան Գյումրի հատվածը, հետևել քաղաքի մուտքի ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին:
Աշխատանքային գործընթացը շուտով կհասնի Ղարիբջանյան գյուղի հատված, որտեղ 2․5 կմ-ի հիմնանորոգումը կիրականացվի այս տարի։
Նշենք, որ Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 23+250 – կմ 37+500 և կմ 45+300 – կմ 60+200 հատվածի հիմնանորոգման համար (շուրջ 23.5 կմ երկարությամբ մարզի տարածք) ՀՀ կառավարությունը նախատեսել է 3 մլրդ 847 մլն դրամ։ Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2022 թվականին։