Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի Աշոցք համայնքում 2024 թվականին իրականացվող սուբցենցիոն ծրագրեր

25.10.2024

 #Սուբվենցիա2024
#Շիրակի_մարզ
#Աշոցք_համայնք
Շիրակի մարզի Աշոցք համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 4 ծրագիր՝ 9 ենթածրագրերով ընդհանուր 356 մլն 224 հազար դրամ արժողությամբ, ՀՀ Կառավարության համամասնությունը կազմում է 226 մլն 855 հազար դրամ՝ 63.7 տոկոս:
Ոռոգման համակարգի կառուցում/նորոգում
• Թավշուտ բնակավայրում ոռոգման համակարգի կառուցման շինարարական աշխատանքներ են ընթանում։
• Բնակավայրի ոռոգման համակարգերի կառուցման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 128.2 մլն դրամ, Կառավարությունը հատկացնելու է գումարի 75 տոկոսը, համայնքի համամասնությունը 25 տոկոս է:
• Ծրագրից կօգտվի 66 տնային տնտեսություն, ոռոգման տարածքը կազմում է 184 հա և կառուցվելու է 2350 մ երկարությամբ ոռոգման համակարգ։
Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում
• Աշխատանքներ են իրականացվում Աշոցք բնակավայրի կենտրոնական հրապարակում և Մեծ Սեպասար բնակավայրի 1-ին փողոցում։
• Բնակավայրերի փողոցների ասֆալտապատման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 116.3 մլն դրամ, Կառավարության համամասնությունը 50 տոկոս է։
• Ծրագրի արդյունքում ասֆալտապատվելու է 3260 քմ մակերեսով կենտրոնական հրապարակ և 300մ երկարությամբ 2187 քմ մակերեսով Մեծ Սեպասար բնակավայրի 1-ին փողոցը։
Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում տուֆ քարով սալարկմամբ
• Աշխատանքներ են իրականացվում Թորոսգյուղ և Բավրա բնակավայրերում։
• Բնակավայրերի փողոցների տուֆ քարով սալարկման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 55.3 մլն դրամ, գումարի 70 տոկոսը ՀՀ կառավարության համամասնությունն է, համայնքը կհատկացնի 30 տոկոսը:
• Ծրագրի արդյունքում տուֆ քարով սալարկվելու է 479 մ երկարությամբ ճանապարհ՝ 2618 քմ։
Բնակավայրերի գազաֆիկացում
• Աշխատանքներ են իրականացվում Բավրա, Զույգաղբյուր, Ղազանչի և Կարմրավան բնակավայրերում։
• Բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 56.4 մլն դրամ, Կառավարությունը կհատկացնի գումարի 60 տոկոսը, համայնքի համամասնությունը 40 տոկոս է:
• Ծրագրի արդյունքում կառուցվելու է 3.6 կմ գազատարի ներքին ցանց։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41