Նորություններ
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուներնը մասնակցել են չեխական ավանդույթների լուսանկարների ցուցահանդեսին
25.10.2024
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուներն այսօր «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի» թանգարանում մասնակցել են Հայաստանում Չեխիայի դեսպանության կողմից կազմակերպված չեխական ավանդույթների լուսանկարների ցուցահանդեսին և Չեխիայի անկախության օրվան նվիրված համերգին։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Վաչագան Վարդանյանը ողջունել է դեսպանին, շնորհավորել Չեխիայի անկախության օրվա առթիվ՝ կարևոր համարելով երկու երկրների միջև երկկողմ, ապակենտրոնացված համագործակցությունը, որին նպաստում են այսօրինակ միջոցառումները։
Միջոցառման մասնակիցներին ողջունել և ձեռնարկի կարևորությանն է անդրադարձել ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը` նշելով, որ չեխական ավանդույթների մասին պատմող լուսանկարների հեղինակը չեխ հայտնի լուսանկարիչ Աժբեդա Յունգրովան է։ Վերջինս լուսանկարների շարքով, որոնք ի դեպ, վերնագրված չեն, փորձել է