Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի Անի համայնքում 2024 թվականին իրականացվող սուբցենցիոն ծրագրեր

26.10.2024

Շիրակի մարզի Անի համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համագործակցությամբ մեկնարկել է սուբվենցիոն 3 ծրագիր՝ 9 ենթածրագրերով, ընդհանուր 1 մլրդ 371 մլն 352 հազար դրամ արժողությամբ: ՀՀ կառավարության համամասնությունը կազմում է 648 մլն 439 հազար դրամ՝ 47.3 տոկոս:
Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում
• Մարալիկ քաղաքի կոյուղագծերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։
• Քաղաքի կոյուղագծերի կառուցման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 174.2 մլն դրամ, Կառավարությունը կհատկացնի գումարի 65 տոկոսը, համայնքի համամասնությունը 35 տոկոս է:
• Ծրագրից կօգտվի 2000 շահառու, կառուցվելու է 4232 մ երկարությամբ կոյուղագիծ։
Բնակավայրերի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում
• Սառնաղբյուր, Սարակապ, Հայկաձոր բնակավայրերի ճանապարհների շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են, իսկ Մարալիկ քաղաքի Հր. Շահինյան փողոցի հիմնանորոգումը համաձայնագրի կնքման փուլում է։
• Բնակավայրերի փողոցների ասֆալտապատման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 1 մլրդ 127․2 մլն դրամ (պայմանագրային արժեքը կազմում է 656․7 մլն դրամ), գումարի 45 տոկոսը ՀՀ կառավարության համամասնությունն է, համայնքը կհատկացնի 55 տոկոս:
• Ծրագրի արդյունքում ասֆալտապատվելու է 5328 մ երկարությամբ ճանապարհ։
Բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում
• Մարալիկ քաղաքի 4 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։
• Քաղաքի 4 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նախահաշվային արժեքը կազմում է 70 մլն դրամ, որից 40 տոկոսը ՀՀ կառավարության համամասնությունն է, համայնքի մասնաբաժինը 50 տոկոս է, բազմաբնակարան շենքերի բնակիչներ կհատկացնեն 10 տոկոս:
• Ծրագրի արդյունքից օգտվելու է 912 բնակիչ, վերանորոգվելու է 3310 քմ տանիք։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:59:03