Նորություններ
Շիրակի մարզի Գյումրի համայնքում 2024 թվականին իրականացվող սուբցենցիոն ծրագրեր
27.10.2024
#Սուբվենցիա2024
#Շիրակի_մարզ
#Գյումրի_համայնք
Շիրակի մարզի Գյումրի համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ հաստատվել է սուբվենցիոն 3 ծրագիր՝ 23 ենթածրագրերով ընդհանուր 1 մլրդ 913 մլն 101 հազար դրամ արժողությամբ:
ՀՀ Կառավարության համամասնությունը կազմում է 877 մլն 377 հազար դրամ՝ 45.9 տոկոս և այլ ներդրողներ՝ 0․5 տոկոս:
Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում
• Համաձայնագրերի կնքման փուլում է Գյումրի քաղաքի 20 փողոցների հիմնանորոգումը։
• Քաղաքի ասֆալտապատման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 1 մլրդ 664 մլն դրամ, գումարի 45 տոկոսը ՀՀ կառավարության համամասնությունն է, համայնքը կտրամադրի՝ 55 տոկոսը:
• Ծրագրի արդյունքում ասֆալտապատվելու է 5.8 կմ փողոց։
Մշակույթի տան վերանորոգում
• Մրցութային նախապատրաստական փուլում է Գյումրի համայնքի երկու մշակութային ՀՈԱԿ-ների վերանորոգումը։
• Երկու մշակութային ՀՈԱԿ-ների վերանորոգման աշխատանքների կազմակերպման համար նախահաշվային արժեքը կազմում է 84.3 մլն դրամ, Կառավարությունը կհատկացնի գումարի 45 տոկոսը, համայնքի համամասնությունը 42.9 տոկոս է, իսկ ՄԱԶԾ և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ֆինանսավորումը՝ 12.1 տոկոս:
• Ծրագրի արդյունքում տեղադրվելու են վիտրաժային պատուհաններ (206քմ), դռներ, իրականացվելու են հարդարման աշխատանքներ, արտաքին պատերի ջերմամեկուսացում և տարհանման աստիճանների վերանորոգում։
Մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերում
• Մրցութային նախապատրաստական փուլում է Գյումրի համայնքի աղբահանության ծառայությունների մատուցման համար տեխնիկաների ձեռքբերումը։
• Համայնքի աղբահանության աշխատանքների կազմակերպման համար ձեռք բերված սարքավորումների նախահաշվային արժեքը կազմում է 164.8 մլն դրամ, գումարի 55 տոկոսը ՀՀ Կառավարության համամասնությունն, համայնք կտրամադրի 45 տոկոսը:
• Ծրագրի արդյունքում ձեռք է բերվելու երեք ինքնաթափ և մեկ աղբատար մեքենա։
• 2023 թվականից 2024թ. տեղափոխված «Գյումրի համայնքի 29 փողոցների հիմնանորոգում» ծրագրի շինարարարական աշխատանքներն ավարտված են, ծրագիրն այս պահին գտնվում է գումարի տրամադրման գործընթացում։ Պայմանագրային արժեքը կազմում է 1 մլրդ 995 մլն դրամ, գումարի 45 տոկոսը Կառավարությունն է հատկացնելու, 55 տոկոսը՝ համայնքը: Ծրագրի արդյունքում ասֆալտապատվել է 8 կմ փողոց։
• 2023 թվականից 2024թ. տեղափոխված համայնքային երկու այգիների, մեկ պուրակի բարեկարգման և մեկ զբոսայգու կառուցման աշխատանքները գտնվում են ընթացիկ փուլում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 130.7 մլն դրամ Կառավարության համամասնությունը կազմում է 40 տոկոս, համայնք կտահկացնի գումարի 60 տոկոսը: Ծրագրի արդյունքում բարեկարգվելու է 22201 քմ այգի, պուրակ և զբոսայգի։
2023 թվականից 2024թ. տեղափոխված Գյումրի համայնքի կարիքների համար 10 ավտոբուսների և 10 Էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը ընթացիկ փուլում է։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 670 մլն դրամ, Կառավարության համամասնությունը կազմում է 45 տոկոս, համայնքինը՝ 55 տոկոս: Ծրագրի արդյունքում ձեռք է բերվել 10 ավտոբուսներ, իսկ 10 Էլեկտրական ավտոբուսները մրցութային նախապատրաստական փուլում են։
2023 թվականից 2024թ. տեղափոխված Գյումրի համայնքի բակերի կարիքների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում սուբվենցիոն ծրագրով Գյումրու համայնքը ձեռք է բերել 2 տեսակի արգելապատնեշներ՝ յուրաքանչյուրը 100 գծամետր, նստարաններ թուջե, բետոնե և մետաղական, աղբարկղեր և ծաղկամաններ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 52․2 մլն դրամ, Կառավարության համամասնությունը կազմում է 45 տոկոս, համայնքի մասնաբաժինը՝ 55: