Նորություններ
Հեծանիվների հերթական խմբաքանակը բաշխվել է Շիրակի մարզի դպրոցներին
29.10.2024
Հեծանիվների հերթական խմբաքանակն այսօր բաշխվել է Շիրակի մարզի դպրոցներին։
Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման, դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Շիրակի մարզի 158 հանրակրթական ուսումնական հաստատությունների ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրամադրվել է 532 հեծանիվ։
Նշենք, որ հիմնական և ավագ դպրոցները ստացել են 2-ական հեծանիվ, միջնակարգ դպրոցները և վարժարանները՝ 4-ական։ Յուրաքանչյուր հեծանիվի հետ տրվել է նաև 1 սաղավարտ։