Նորություններ
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան Էմմա Պողոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
30.10.2024
Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ՀՀ հավաքական թիմի կազմում 81 կգ քաշային կարգում հանդես եկած ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան Էմմա Պողոսյանը (անձնական մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Արտաշես Ներսիսյան)` երկամարտի 218 կգ արդյունքով դարձել է չեմպիոն։
Պոկում վարժաձևում 100 կգ արդյունքով մարզուհին արժանանացել է «փոքր» ոսկե մեդալի, հրում վարժաձևում 118 կգ արդյունքով ևս` «փոքր» ոսկե մեդալի: